Թրամփը հայտարարել է, որ իր հաղթանակն ամենավատ բանն է, որ կարող էր պատահել Ռուսաստանի հետ

11:07 • 27.10.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հաղթանակն ամենավատ բանն է, որ կարող էր պատահել Ռուսաստանի հետ, գրում է ria.ru-ն:


«Գիտեք, թե ես ինչ կասեմ ձեզ, իմ հաղթանակն ընտրություններում վատագույն բանն էր, որ երբևէ կարող էր պատահել Ռուսաստանի հետ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով Հյուսիսային Կարոլինայում նախընտրական հանրահավաքի ժամանակ:


«Բայց դրա հետ մեկտեղ, լավ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի, Չինաստանի, Հյուսիսային Կորեայի, Ճապոնիայի հետ լավ է, այլ ոչ վատ»,- ասել է նա՝ ընդգծելով, որ նա լավ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ Հելսինկիում:


Հիշեցնենք, որ նոյեմբերի 6-ին ԱՄՆ-ում կանցկացվեն Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ: Դրանք միջանկյալ են կոչվում, քանի որ անցկացվում են նախագահական ժամկետի կեսերին: Կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 պատգամավորները, 100 սենատորներից 35-ը, ինչպես նաև 39 նահանգի ու տարածքի նահանգապետեր: