Չինաստանում ուղևորատար ավտոբուսը 60 մետր բարձրությունից ընկել է գետը

20:33 • 28.10.18

Չինաստանում ուղևորատար ավտոբուսը 60 մետր բարձրությամբ կամրջից ընկել է գետը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ նշելով, որ դեռևս հաղորդվում է 2 զոհի մասին:

Միջադեպը տեղի է ունեցել երկրի հարավարևմտյան շրջանում գտնվող Չունցին քաղաքում կիրակի՝ տեղի ժամանակով 10:00 –ին:

Ավտոբուսն ընթացքի ժամանակ բախվել է քառաշարք կամրջով հանդիպակաց երթևեկող ավտոմեքենային, ինչից հետո դուրս է թռել կամրջից: Գետն ընկնելուց հետո տրանսպորտային միջոցը ջուրն է ընկղմվել մինչև 50 խորությամբ:

Իրավապահ մարմինները պարզում են, թե քանի ուղևոր է եղել ավտոբուսում վթարի պահին: