«Լեսթեր Սիթիի» երկրպագուներն ակումբի սեփականատիրոջ ուղղաթիռի վթարից հետո հավաքվում են մարզադաշտի մոտ (լուսանկարներ, տեսանյութ)
Շաբաթ երեկոյան անգլիական «Լեսթեր Սիթի» ֆուտբոլային թիմի սեփականատեր Վիչայի Սրիվադդհանապրաբհայի ուղղաթիռը վթարվել էր մարզադաշտից օդ բարձրանալուց անմիջապես հետո:
Ինչպես հայտնում է BBC-ն, գործարարն ուղղաթիռում է գտնվել: Նրանից բացի` ևս 5 մարդ է եղել ուղղաթիռում, սակայն այս լուրը պաշտոնապես դեռ չի հաստատվել:
Ողբերգությունը տեղի է ունեցել «Լեսթերի» մարզադաշտի մոտակայքում «Վեստ Հեմ Յունայթեդի» հետ խաղից մեկ ժամ անց: Հրշեջներին 20 րոպե է պահանջվել վթարից հետո բռնկված կրակը մարելու համար:
Ականատեսների խոսքով՝ ուղղաթիռն սկսել է պտտվել օդում, այնուհետև ընկել և պայթել է:
CNN-ի հաղորդմամբ՝ ակումբի երկրպագուները վթարից հետո հավաքվում են մարզադաշտի հարևանությամբ և ծաղիկներ բերում:
Տեսանյութը՝ այստեղ:













