Սալվադորի ափերի մոտ 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

04:53 • 29.10.18

Սալվադորի ափերի մոտ 6.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ ԱՄՆ երկրաբանական ծառայությանը հղումով:

Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են երևանյան ժամանակով ժամը 02.23-ին՝ Աքախուտլա քաղաքից 93 կմ հարավ-արևմուտք: Ընդ որում՝ երկրաշարժի օջախը գտնվել եմ 24.7 կմ խորության վրա:

Երկրաշարժի հետևանքով տուժածների, զոոհերի ու ավերածությունների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվել: