Դեպի ԱՄՆ է շարժվում ներգաղթյալների 2-րդ «քարավանը», այս անգամ՝ Սալվադորից
Դեպի Միացյալ Նահանգների սահման է շարժվում ներգաղթյալների ևս մի «քարավան», որն ի տարբերություն առաջինի՝ գալիս է Սալվադորից, գրում է The Washington Post-ը՝ մանրամասնելով, որ արդեն մի քանի շաբաթ է, ինչ դեպի ԱՄՆ սահման է շարժվում Հոնդուրասում ձևավորված և արդեն 14.000 անդամ ունեցող «քարավանը»:
Ինչ վերաբերում է Սալվադորից եկող ներգաղթյալներին, ապա նրանց թիվը դեռևս փոքր է՝ մոտ 200 հոգի: Նրանք քայլում են ոտքով:
«Քարավանի» ճանապարհը սկսվել է կիրակի՝ մայրաքաղաք Էլ Սալվադորից: Ներգաղթյալները նպատակ ունեն հասնել Գվատեմալա, այնտեղից՝ Մեքսիկա և ի վերջո՝ ԱՄՆ:
Ներգաղթյալները նշել են, որ փախչում են իրենց երկրում բռնությունից ու ցանկանում են նորմալ կյանք վարել:
Հայտնի է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմ է նման «քարավանների» ստեղծմանն ու չի պատրաստվում բացել պետական սահմանը:










