Դոնալդ և Մելանյա Թրամփները Հելոուինին ընդառաջ մանուկների համար ընդունելություն են կազմակերպել Սպիտակ տանը (լուսանկարներ, տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը Հելոուինի տոնին ընդառաջ մանուկների համար ընդունելություն են կազմակերպել Սպիտակ տանը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, նախագահական զույգը երեխաներին շոկոլադ ու քաղցրավենիք է բաժանել:
Մի պահ 72-ամյա նախագահը տարբեր հերոսների պես հագնված երեխաներից մեկից վերցրել է օձի տեսքով կախարդական գավազանն ու այն պարզել մյուս կողմում հավաքված լրագրողների կողմը՝ ձևացնելով, թե «անեծք» է դնում նրանց վրա:
Հայտնի է, որ Սպիտակ տանը հյուրընկալվել են ամերիկացի զինծառայողների երեխաները:
Նախագահական զույգի հյուրասիրությունից բացի, նրանք հնարավորություն են ունեցել մի լավ զվարճանալու Սպիտակ տան այգում, որտեղ երեխաների համար թեմատիկ ատրակցիոններ են տեղադրվել:
Բացի այդ, երեխաները կարողացել են տեսնել Թրամփի զրահապատ նախագահական լիմուզինը:























