Լիբիայում Իսլամական պետության զինյալների հարձակման հետևանքով 4 մարդ է զոհվել
Լիբիայի կենտրոնական հատվածում Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են ոստիկանության շենքի վրա, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա: Ինչպես գրում է РИА Новости-ն, այս մասին ասվում է Էլ Ջուֆրայի քաղաքային խորհրդի արած հայտրարարության մեջ:
«Այս պահի դրությամբ Էլ Ֆուկահա շրջանում հարձակումների հետևանքով 4 մարդ է զոհվել, նրանց թվում է նաև Էլ Ջուֆրայի տեղական խորհրդի նախագահի որդին», - ասվում է հայտարարության մեջ:
Խորհրդի նախագահի խոսքով՝ հարձակման ժամանակ ահաբեկիչները բազմաթիվ երկտասարդների են առևանգել, ինչպես նաև հարձակվել են ոստիկանական բաժանմունքի վրա՝ առևանգելով աշխատակիցներից մի քանիսին:
Միևնույն ժամանակ՝ Al-Marsad թերթի հաղորդմամբ՝ զինյալները հրդեհել են ոստիկանության բաժանմունքի շենքը:










