Ռուսաստանում շրջիկ կրկեսի առյուծը ներկայացման ժամանակ հարձակվել է 3-ամյա երեխայի վրա (տեսանյութ)

11:31 • 29.10.18

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Ուսպենսկոյե գյուղում կրկեսային ներկայացման ժամանակ էգ առյուծը հարձակվել է մանկահասակ աղջկա վրա, ինչի առնչությամբ քրեական գործ է հարուցվել:

Ինչպես հայտնում է interfax.ru-ն, ներկայում քննիչները պարզում են դեպքի մանրամասները:

Հայտնի է, որ վարժեցված գիշատիչը գլխի հատվածում վնասվածքներ է հասցրել 3-ամյա երեխային:

Աղբյուրը մանրամասնում է, որ աղջիկը նստած է եղել առաջին շարքում, իսկ կենդանին ցատկել է արգելապատնեշի վրայով ու հարձակվել:

Միջադեպի հետևանքով երեխան տեղափոխվել է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք: