Մամեդյարովը մեկնել է Թուրքիա

09:52 • 29.10.18

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Էլմար Մամեդյարովն աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա: Այդ մասին տեղեկացրել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ այցի շրջանակում Մամեդյարովը կմասնակցի Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների 7-րդ, ինչպես նաև Թուրքիայի, Ադրբեջանի ու Իրանի արտգործնախարարների 6-րդ եռակողմ հանդիպումներին: