Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ ջրատարում, դի է հայտնաբերվել. ահազանգ ԱԻՆ-ում

14:19 • 29.10.18

Հոկտեմբերի 29-ին` ժամը 13:28-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղում՝ ջրատարում, հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ փրկարարները Ա. Համբարձումյան փողոցի ջրատարից դուրս են բերել 1941 թ. ծնված Ա. Ա.-ի դին: