«Կցանկանայի նախագահ լինել». Հիլարի Քլինթոնը չի բացառել 2020թ. նախագահական ընտրություններին իր մասնակցությունը

11:02 • 29.10.18

Միացյալ Նահանգների նախկին պետքարտուղար, 2016թ. նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի գլխավոր մրցակից Հիլարի Քլինթոնը չի բացառել, որ կարող է մասնակցել 2020թ. կայանալիք նախագահական ընտրություններին:

Ինչպես նշում է Daily Mail-ը, հարցազրույցի ժամանակ լրագրողը հետաքրքրվել է՝ արդյոք Քլինթոնը կցանկանար նորից մասնակցել նախագահական մրցավազքին:

Քաղաքական գործիչը սկզբում բացասական պատասխան է տվել, սակայն մի քանի վայրկյան մտածելուց հետո խոստովանել է. «Ճիշտն ասած՝ կցանկանայի նախագահ դառնալ»:

«Լիահույս եմ, որ 2021թ. օվալաձև աշխատասենյակում դեմոկրատ նախագահ կունենանք: Այնքան գործ կա անելու: Մենք շփոթվածության մեջ ենք գցել աշխարհը՝ մեր բարեկամներին ու թշնամիներին, շփոթված ենք մենք ինքներս»,- ասել է Քլինթոնը:

Նախկին պետքարտուղարը մանրամասնել է, որ նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո կմտածի 2020թ. ընտրություններին մասնակցելու շուրջ:

«Ես նույնիսկ չեմ էլ պատրաստվում մտածել այդ մասին, քանի դեռ չեն կայացել նոյեմբերի 6-ի ընտրությունները: Ջանք չեմ խնայի, որ 2021թ. հունվարին Սպիտակ տանը դեմոկրատ նախագահ ունենանք»,-եզրափակել է Քլինթոնը: