Սիրիական 2 նահանգում հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքեր են գրանցվել

02:27 • 29.10.18

Սիրիական Լաթաքիա և Համա նահանգներում գրանցվել են հրադադարի պահպանման ռեժիմի խախտման դեպքեր: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Սավչենկոն:

Սավչենկոյի խոսքով՝ մեկ օրվա ընթացքում զինյալները կրակ են բացել Լաթաքիայի Իկկո և Համայի Թել-Հուվայր բնակավարերի ուղղությամբ:

Նա նաև հաղորդել է, որ Հալեպի որոշ թաղամասերում բարեգործական օգնություն է տրամադրվել զոհված սիրիացի զինծառայողների ընտանիքներին (15 ընտանիքի), ինչպես նաև հումանիտար ակցիա է անցկացվել Դեյր-էլ-Զոր նահանգի բնակավայրերից մեկում, որտեղ բաժանվել է 1.95 տոննա մթերք: