Երևանի ավագանու արտահերթ նիստը՝ ուղիղ․ օրակարգում է փոխքաղաքապետների նշանակման հարցը

14:04 • 29.10.18

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստում կնշանակվեն քաղաքապետի առաջին տեղակալը և մյուս 3 տեղակալները։

Քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում առաջադրված է Երևանի ավագանու անդամ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը։ Իսկ փոխքաղաքապետների պաշտոններին հավակնում են Հայկ Սարգսյանը, Սերգեյ Հարությունյանը և Տիգրան Վիրաբյանը։

Բացի փոխքաղաքապետների նշանակումից, ավագանու նիստի օրակարգում է նաև Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի կառուցվածքը, հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը, Երևանի քաղաքապետի, նրա տեղակալների, խորհրդականների, օգնականների, մամուլի քարտուղարի, քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցների, վարչական շրջանների ղեկավարների, ղեկավարների տեղակալների, վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմերի աշխատակիցների պաշտոնային դրույքաչափերը հաստատելու հարցը։