Հնդկաստանում փիղը հարձակվել է զբոսաշրջիկների մեքենայի վրա

06:41 • 30.10.18

Հնդկաստանի Ռամնագար քաղաքի շրջանում՝ վագրերի արգելոցի մոտ փիղը հարձակվել է զբոսաշրջիկների մեքենայի վրա, գրում է Hindustan Times-ը:

Երբ հսկա կենդանին սկսել է մոտենալ, զբոսաշրջիկներն անմիջապես դուրս են եկել մեքենայից և հեռու գնացել: Փիղը մի քանի անգամ կնճիթով հարվածել է մեքենային, որից հետո շրջել է այն:

Անտառային վարչության աշխատակցի խոսքով՝ փղերը շատ խելացի կենդանիներ են և սովորաբար հարձակվում են տրանսպորտային միջոցների վրա, եթե այնտեղ սնունդ է լինում:  «Նախորդ տարում նրանք այս երթուղիով շարժվող բեռնատարներից ալյուրի պարկեր էին գողանում», - բացատրեց նա:

Նշվում է, որ միջադեպի հետևանքով տուժածներ չկան: Անտառային վարչության աշխատակիցը հայտնել է, որ զբոսաշրջիկները շատ ճիշտ են վարվել, երբ դուրս են եկել ավտոմեքեայից  ու գնացել անվտանգ վայր: