Կիևի կենտրոնում պայթյուն է որոտացել

05:25 • 30.10.18

Հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնում՝ Իվան Կուդրիի փողոցում պայթյուն է որոտացել, հաղորդում է korrespondent.net-ը՝ հղում անելով լրագրող Ստանիսլավ Րեչինսկիի ֆեյսբուքյան էջին:

Նրա խոսքով՝ ամենայն հավանականությամբ պայթյունը որոտացել է շենքերից մեկում: Իրավապահ մարմինները նշում են, որ այն որևէ կապ չունի ահաբեկչության կամ հանցավոր աշխարհի հետ. պատճառը մալուխի հետ կապված խնդիրներն են եղել:

Դեպքի վայրում աշխատում են ինչպես ոստիկանները, այնպես էլ հրշեջ-փրկարարներն ու բուժաշխատողները: