Թուրքիայի հարավ-արևմուտքը շարունակում է ցնցվել. 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մուղլայում

09:51 • 30.10.18

Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի Դալաման շրջանում այս գիշեր գրանցվել է 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այդ մասին տեղեկացնում է թուրքական DHA գործակալությունը՝ վկայակոչելով երկրի արտակարգ իրավիճակների և աղետների վերահսկման ծառայությանը:

Նշվում է, որ ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Միջերկրական ծովի ջրերում՝ ափից 32,52 կմ հեռավորության վրա, երկրաշարժի օջախը՝ 42,10 կմ խորության վրա:

Հայտնի է, որ ցնցումները զգացվել են Մուղլայի շուրջ 5 բնակավայրում:

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ նույն շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ ևս մի երկրաշարժ էր գրանցվել: Մուղլան ցնցվել էր նաև հոկտեմբերի կեսին՝ 3,4 մագնիտուդ ուժգնությամբ: Այդ ժամանակ վայրկյանների տարբերությամբ ցնցումները զգացվել էին նաև Իզմիր նահանգում՝ նահանգի նույնանուն կենտրոն Իզմիր քաղաքից 189 կմ հարավ-արևելք: