Դանիան հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին

22:46 • 30.10.18

 

Դանիան հետ է կանչել Թեհրանում իր դեսպանին՝ երկրում իրանական հատուկ ծառայությունների անօրինական գործունեության մասին լուրերի հետ կապված: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Դանիայի ԱԳ նախարար Անդերս Սամուելսենը:

«Դա շատ ուժեղ և արտասովոր դիվանագիտական քայլ է»,- մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է դանիացի նախարարը:

Դանիայի հետախուզության և անվտանգության ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ իրանական հատուկ ծառայությունն սպանություն էր նախապատրաստում Դանիայի տարածքում:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, հատուկ ծառայությունների անօրինական գործունեության հետ կապված Դանիայի ԱԳՆ էր կանչվել Իրանի դեսպանը: