Իտալիայում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով 7 մարդ է մահացել

03:27 • 30.10.18

Իտալիայում անբարենպաստ եղանակային պայմանների հետևանքով ընդհանուր առմամբ 7 մարդ է մահացել: Այս մասին հաղորդում է TACC-ը՝ հղում անելով Messaggero թերթին:

Հաղորդվում է, որ մարդկանց մահվան հիմնական պատճառը եղել են ուժեղ քամու հետևանքով տապալված ծառերը: Զոհերի մեծ մասն այդ պահին գտնվել են անձնական ավտոմեքենաներում:

Առավել վատ եղանակային պայմաններ են գրանցվել Վենետո մարզի հյուսիսում, որտեղ նահանգապետ Լուկա Զայան ճգնաժամանային իրավիճակ է հայտարարել: Այս մարզի որոշ հատվածներում քամու արագությունը հասել է 130 կմ/ժ-ի, իսկ ավելի քան 100 հազար մարդ առանց էլեկտրամատակարարման է մնացել: Վարչկենտրոն Վենետիկում ջրի մակարդակը բարձրացել է մինչև 156 սմ-ի, մինչդեռ ճգնաժամային է համարվում 130 սմ-ը: