Կոտայքի մարզի տներից մեկի տանիքում տղամարդու կախված դի է հայտնաբերվել. shamshyan.com

12:06 • 31.10.18

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 08։30-ի սահմաններում Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Արայի գյուղի տներից մեկի տանիքում տղամարդու դի կա։

Դեպքի վայր է ժամանել Ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը։ Ժամանել է նաև նույն բաժնի հետաքննչական խումբը։

Ոստիկանները նշված տան տանիքում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 45-ամյա Համլետ Ղազարյանի կախված դին։

Փաստի առթիվ Ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։