ԱԺ արտահերթ նիստն ուղիղ. օրակարգում համաներման նախագիծն է

11:02 • 31.10.18

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնությամբ այսօր գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ:

Նիստի  օրակարգում «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծն է:

Նշենք, որ առավոտյան ժամը 10:00-ից  Ազգային ժողովի մոտ բողոքի ակցիա են նախաձեռնել   ցմահ ազատազրկման դատապարտված քաղաքացիների հարազատները, ովքեր պահանջում են, որ համաներումը տարածվի նաև իրենց հարազատների վրա:

Համաներման նախագծով ցմահ ազատազրկման դատապարտվածները համաներման չեն ենթարկվում:

ՀՀ ԱԺ Պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում փակ ընթացակարգով քննարկել է և հավանության է արժանացրել համաներման նախագիծը: