Արտակ Բեգլարյանն ընտրվել է Արցախի ՄԻ պաշտպան

13:28 • 31.10.18

Այսօր Արցախի Հանրապետության խորհրդարանը 29 կողմ ձայնով Արցախի Մարդու իրավունքների պաշտպան է ընտրել Արտակ Բեգլարյանին:

Նշենք, որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Ռուբեն Մելիքյանը, որը սեփական դիմումի համաձայն ազատվել էր ՄԻՊ-ի պաշտոնից:

Նշենք, որ 2018թ. փետրվարի 1-ին ուժի մեջ մտած՝ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ԱՀ նոր օրենքով ՄԻՊ աշխատակազմը բաժանվել է կառուցվածքային երկու միավորի՝ դեպարտամենտի ու քարտուղարության: Փետրվարի 5-ին Ռուբեն Մելիքյանի հրամանով՝ Արտակ Բեգլարյանը նշանակվել էր ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։

Նա, այս մասին ֆեյսբուքյան գրել է. «Ինձ համար պատիվ է այս պատասխանատու գործառույթը ստանձնել, որը կատարելու եմ ամենայն պատասխանատվությամբ»: 

Արտակ Բեգլարյանը Արցախի ԱԺ-ում իր ելույթում նշել է այն սկզբունքները, որոնցով առաջնորդվելու է ՄԻՊ գործունեության ընթացքում՝

• Վստահություն հավասարապես հասարակության և իշխանությունների կողմից

• Անաչառություն և անկողմնակալություն

• Արդարամտություն և սրտացավություն

• Մատչելիություն և հասանելիություն

• Թափանցիկություն և հաշվետվողականություն

• Նախաձեռնողականություն

• Հետևողականություն

• Միջազգային լավագույն փորձի կիրառում

• Համագործակցայնություն

Արտակ Բեգլարյանի Կենսագրությունը

Աշխատանքային գործունեություն


2013թ. դեկտեմբեր – մինչ օրս՝ Արցախի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղար

2015թ. սեպտեմբեր – մինչ օրս՝ «Քաղաքական իմիջ» առարկայի դասախոս Արցախի պետական համալսարանում

2014թ. սեպտեմբեր – 2015թ. հունվար՝ «Քաղաքական տարածաշրջանայնություն» առարկայի դասախոս Արցախի պետական համալսարանում                                  

2012թ. օգոստոս – 2013թ. դեկտեմբեր՝ Արցախի Հանրապետության վարչապետի օգնական

2012թ. հունիս – դեկտեմբեր՝ վերլուծաբան «Արցախթըդեյ» լրատվական-վերլուծական կենտրոնում

2011թ. Դեկտեմբեր – 2012թ. հունիս՝ սյունակագիր «Օրակարգ» թերթում

2011թ. Ապրիլ – հունիս՝ փորձնակ (ստաժյոր) Երևանում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում

2010 թ. հուլիս – օգոստոս՝ փորձնակ «Անտիգոն» տեղեկատվական և փաստաթղթերի կենտրոնում, Սալոնիկ, Հունաստան

Կրթություն

2013թ. – մինչ օրս՝ քաղաքագիտության ասպիրանտ ՀՀ պաշտպանության նախարարությանը կից՝ Դրաստամատ Կանայանի անվան  ազգային ռազմավարական հետազոտության ինստիտուտում: Թեկնածուականի թեմա՝ «Ժողովրդավարական քաղաքական համակարգի կայացման գործընթացի առանձնահատկությունները Արցախի Հանրապետությունում»

2016թ. մայիս – հուլիս՝ PhD հետազոտող Շվեյցարիայի Ֆրիբուրգի համալսարանում՝ Շվեյցարա-կովկասյան գիտական ցանցի (ASCN) գիտական դրամաշնորհով

2013թ. Հուլիս – օգոստոս՝ «Քաղաքական և տնտեսական համակարգերի ամերիկյան ինստիտուտ» ամառային դպրոց, Չարլզ համալսարան, Պրահա, Չեխիա

2013թ. Հունվար – հունիս՝ հանրային կառավարում և վարչարարություն Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում, Թաֆթս համալսարան, ԱՄՆ

2011 – 2012թթ.՝ քաղաքականություն, անվտանգություն և ինտեգրացիա մասնագիտացմամբ մագիստրատուրա, Լոնդոնի Համալսարանական քոլեջ, Մեծ Բրիտանիա

2010 – 2011թթ.՝ Կոնֆլիկտաբանության բաժնի մագիստրատուրա, Երևանի Պետական Համալսարան

2010թ. Մարտ – 2011թ. հունվար՝ ԵՄ «Էրասմուս Մունդուս» ուսանողական փոխանակման ծրագրով բիզնեսի կառավարում ուղղությամբ Ալեքսանդրի տեխնոլոգիական կրթական ինստիտուտ, Սալոնիկ, Հունաստան

2006 – 2010թթ.՝ Քաղաքագիտության բաժնի բակալավրիատ, Երևանի պետական համալսարան

2009 – 2010թթ.՝ Երիտասարդ առաջնորդների դպրոցի ամբողջական ծրագիր

1995 – 2006 թթ.՝ Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների համար 14 հատուկ դպրոց

1998 – 2003 թթ.՝ շախմատի դպրոց, առաջին կարգ

Հասարակական գործունեություն

2016թ. – մինչ օրս՝ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ

2012 թ. – ներկա՝ «Արցախակերտում» հասարակական կազմակերպության համանախագահ

2011 – 2012թթ.՝ ՀՀ ԱԺ-ին կից գործող երիտասարդական խորհրդարանի անդամ

2009 – 2013 թթ.՝ ՀՀ նախագահին կից գործող «Հանրային խորհրդի» անդամ

Մի շարք հասարակական կազմակերպությունների, ակումբների կամ նախաձեռնությունների նախագահ, հիմնադիր կամ անդամ: