Կրակահերթի տակ հայտնված հնդիկ լրագրողը հրաժեշտի խոսք է ուղղել իր մայրիկին, սակայն ողջ է մնացել (տեսանյութ)

17:56 • 31.10.18

Հնդկական Doordarshan հեռուստաալիքի լրագրող Մոր Մուկուտ Շարման, հայտնվելով զինված խմբավորման գրոհայինների հարձակման կիզակետում, կարծել է, թե դրանք իր կյանքի վերջին րոպեներն են ու շտապել է հուզիչ հրաժեշտի տեսանյութ ձայնագրել՝ ուղղված իր մայրիկին:

Ինչպես գրում է korrespondent.net-ը, լրագրողն ի վերջո հրաշքով ողջ է մնացել, սակայն նրա տեսանյութը հուզել է հազարավոր մարդկանց:

Ձայնագրած տեսանյութում Շարման խոսել է իր մայրիկի հանդեպ տածած մեծ սիրո մասին ու փորձել հրաժեշտ տալ նրան: Ավելի ուշ հեռուստաալիքն այն հրապարակել է Twitter-ի իր էջում:

Հայտնի է, որ զինյալների բացած կրակից այդ օրը մահացել է նկարահանող խմբի օպերատորը, ինչպես նաև երկու ոստիկան: