ԱԺ-ն առաջին ընթերցմամբ միաձայն ընդունեց համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը

13:40 • 31.10.18

Ազգային ժողովի արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը:

Կողմ քվեարկեց 72 պատգամավոր, դեմ և ձեռնպահ չկար:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կսկսվի վաղը՝ 11։00-ին։ 

Հիշեցնենք, որ նախագիծը զեկուցել էր ՀՀ արդարադատության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:

Նախարարի պաշտոնակատարը հայտնել էր, որ համաներումը ՔԿՀ–ները բեռնաթափելու նպատակ չունի, այն բացառապես մարդասիրական ակտ է և կիրառվելու է 660 դատապարտյալի նկատմամբ, որոնցից 270-ն ուղղակիորեն կազատվի պատժի կրումից։