Ուզբեկստանի փոխվարչապետը ֆերմերներին ստիպել է սառը ջրում կանգնած մնալ մոտ 40 րոպե. նա ազատվել է պաշտոնից

14:34 • 31.10.18

Ուզբեկստանի նախագահը պաշտոնից ազատել է փոխվարչապետ Զոյիր Միրզայևին, որը երկրի մարզերից մեկն այցի ժամանակ պատժել էր ֆերմերներին «վատ կատարած աշխատանքի» համար՝ ստիպելով նրանց սառը ջրում մինչև ծնկները կանգնած մնալ մոտ 40 րոպե, գրում է vesti-ukr.com-ը:


Մասնավորապես՝ Ակկուրգանի շրջան այցի ժամանակ Միրզայևը դժգոհ էր մնացել, թե ինչպես են բամբակի դաշտերը ոռոգվում, ինչի համար ստիպել է 6 տղամարդու մոտ 40 րոպե կանգնած մնալ սառը ջրում:


Համապատասխան լուսանկարը տարածվել է սոցցանցերում և քաղաքացիների զայրույթը հարուցել:


Դրանից հետո փոխվարչապետը ստիպել է «մեղք գործածներին» թաց հագուստով վազել փողոցով, նրանց հետևել է մեքենա:


Նշվում է, որ սա պաշտոնյայի նման «դաստիարակչական մեթոդների» առաջին դեպքը չէ: Շրջաններից մեկում էլ նա ստիպել էր բնակիչներին դաշտում կանգնել ձեռքում քարեր բռնած: