Աշոտ Սմբատյանը նշանակվել է Լիխտենշտայնի Իշխանությունում ՀՀ դեսպան

17:04 • 31.10.18

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Աշոտ Սմբատյանին Լիխտենշտայնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին, համատեղության կարգով, նշանակել Լիխտենշտայնի Իշխանությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)»,-ասված է հրամանագրում:

Աշոտ Սմբատյանի կենսագրությունը

Ծննդյան թիվն ու վայրը

30.04.1969թ., ք. Երևան, ՀՀ

Ընտանեկան կարգավիճակը

Ամուսնացած է, ունի 2 երեխա

Կրթությունը

1975-1985թթ. Միջնակարգ կրթություն, ավարտել է դպրոցը գերազանցությամբ / Ոսկե մեդալով

1985-1987թթ. Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող

1987-1988թթ. Զինծառայություն խորհրդային բանակում

1988-1990թթ. Երևանի պետական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանող

1990-1991թթ. Գերմանական Ակադեմիական փոխանակման ծառայության /ԴԱԱԴ/ կրթաթոշակակիր, Դրեզդենի տեխնիկական համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետ

1991թ. Գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի Մաթեմատիկայի ֆակուլտետը

1991-1993թթ. Լայպցիգի համալսարանի ասպիրանտուրա

1993-1997թթ. Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ

2012թ. Վերապատրաստում ԳԴՀ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայում

Աշխատանքային գործունեությունը

1991-1993թթ. Ասպիրանտուրային կից աշխատել է գերմանական AVX/SIEMENS ընկերության գիտահետազոտական բաժնում

1994-1996թթ. Բեռլինի Հումբոլդթի անվան համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի գիտաշխատող

1996-1997թթ. Բեռլինի գիտության և կրթության սենատին առընթեր համալսարանական մաթեմատիկական միության դասախոս

1997-2008թթ. Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության գրասենյակի վարիչ

2009թ. ՀՀ արտգործնախարարություն, սփյուռքի բաժին, խորհրդատու-փորձագետ

2010-2011թթ. Դասախոսական և խորհրդատվական գործունեություն

2011-2013թթ. ՀՀ արտգործնախարարություն, Եվրոպայի վարչություն, առաջին քարտուղար

2014-2015թթ. Գերմանիայում ՀՀ դեսպանություն, խորհրդական, փոխդեսպան

2015թ. Գերմանիայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար

2015թ. մայիսից Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Դիվանագիտական աստիճանը

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար

Մի շարք գիտական աշխատությունների և հոդվածների հեղինակ