ԱՄՆ արդարադատության նախարարությունը Չինաստանի մի քանի քաղաքացու մեղադրել է լրտեսության համար
ԱՄՆ արդարադատության նախարարությունը Չինաստանի մի քանի քաղաքացու մեղադրանք է ներկայացրել լրտեսության համար: Այս մասին հաղորդում է Axios-ը՝ հղում անելով վարչության ներկայացուցչին:
Նախարարությունում հայտարարել են, որ չինացի հաքերները, որոնք մեղադրվում են լրտեսության համար, աշխատում են չինական հետախուզական ծառայությունում:
Վարչության տվյալներով՝ նրանք կոտրել են մի շարք միջազգային ընկերության համակարգիչներն ու գողացել գաղտնի ավիացիոն տվյալներ:










