Ինչպես են մարդիկ ապրում հեղեղումների պատճառով 2/3-րդով ջրի տակ անցած Վենետիկում (տեսանյութ)

09:59 • 31.10.18

Արդեն մի քանի օր շարունակ Իտալիան պատուհասած տեղատարափ անձրևներից տուժել է նաև աշխարհի ամենաակտիվ զբոսաշրջային քաղաքներից մեկը՝ Վենետիկը:

Ինչպես նշում է The Guardian-ը, թեև քաղաքի 2/3-րդն անցել է ջրի տակ, այնուհանդերձ՝ Վենետիկի բնակիչներն ու հյուրերը փորձում են չշեղվել իրենց կյանքի բնականոն ռիթմից:

Նրանք շարունակում են ռեստորաններ, սրճարաններ այցելել, խանութներ գնալ՝ չմոռանալով, իհարկե, կրել ռետինե բարձրաճիտ կոշիկներ:

Մինչդեռ Սուրբ Մարկոսի տաճարի համանուն հրապարակում լողորդները մեծ ոգևորությամբ սուզվում են «լիճ» ձևավորած անձրևաջրերի մեջ:

Նշվում է, որ ջրհեղեղները վնասել են տաճարի մանրահատակը:

Հիշեցնենք, որ տեղատարափ անձրևներն ու փոթորիկներն Իտալիայի տարբեր շրջաններում դարձել են 11 մարդու մահվան պատճառ: