Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով միջնորդության մերժումը բողոքարկվելու է

17:08 • 01.11.18

Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով  Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցի ապահովման միջոց պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու մասին հայցվոր կողմի միջնորդությունը դատարանը հոկտեմբերի 19-ին մերժել է:

Դատարանի այս որոշումը Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բողոքարկելու է, համարելով, որ որոշումն  օրինական չէ:

Նշենք, որ 17.09.2018թ. Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը հայցադիմում է ներկայացրել դատարան  ընդդեմ Նիկոլ   Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրելու պարտավորեցնելու պահանջի մասին: