Վերջին կղզին, որտեղ սիրում են ռուսներին. Մոսկովսկի կոմսոմոլեցը՝ Հայաստանի մասին
«Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը հրապարակել է «Հայաստան. վերջին կղզին, որտեղ սիրում են ռուսներին» խորագրով հոդվածը՝ նվիրված լրագրող Ալեքսանդր Մելմանի՝ Հայաստան կատարած ուղևորությանը և հայերից ստացած տպավորություններին:
«Ես գնացել էի Երևան գտնելու Խորհրդային Միության մթնոլորտը, իմ հակախորհրդային Խորհրդային Միությունը, որն ապրում է իմ մեջ: Այն Միությունը, որին կարոտում եմ, որտեղ Երևանի «Արարատը» 1973-ին հաղթեց առաջնությունն ու ԽՍՀՄ գավաթը: «Արարատ», որի դարպասում կանգնած էր Ալյոշա Աբրահամյանը, և խաղում էին այնպիսի մարդիկ, ինչպիսին են Զանազանյանը, Էդուարդ Մարգարովը, Արկադի Անդրեասյանը և իհարկե Իշտոյանը: Ես որոնում էի այն Միությունը, որտեղ կար Ֆրունզիկ Մկրտչյանը, մեծն Ֆրունզիկը», - գրել է լրագրողը:
«Սակայն ինչ գտա այնտեղ… Ուրիշ ոչ մի տեղ ես այդպիսի բարություն չեմ զգացել իմ հանդեպ: Երբ հայերն իմանում էին, որ ես Ռուսաստանից եմ, աչքերը բոցավառվում էին: Նրանք այնպիսի ուրախությամբ էին անցում կատարում ռուսաց լեզվի և դա անում էին հոգով և ոչ արհեստականորեն: Հայաստանը, հավանաբար, վերջին կղզին է, որտեղ սիրում են ռուսներին: Շնորհակալ են ռուսներին», - եզրափակում է ռուս լրագրողը:










