Չիլիի հյուսիսում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

04:55 • 02.11.18

Չիլիի հյուսիսում 6.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես  հաղորդում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը, երկրաշարժը գրանցվել է հինգշաբթի երեկոյան:

Ծառայության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել Իկիկե քաղաքից 89 կմ հեռավորության վրա, իսկ օջախը՝ 95 կմ խորության վրա:

Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվել: 24 Horas պորտալի փոխանցմամբ՝ երկրաշարժը խուճապ է առաջացրել լողափին հանգստացողների շրջանում, սակայն նախնական տվյալներով՝ ցունամիի վտանգ չկա: