Պանամայում 5.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Հինգշաբթի՝ նոյեմբերի 1-ին, Պանամայում 5.9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է գրանցվել, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Telesur հեռուստաալիքին:
Նախնական տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չիրիկի նահանգի Պուերտո Արմուեյես քաղաքի շրջանում՝ 16.2 կմ խորության վրա:
Ստորգետնյա ցնցումների հետևանքով զոհերի և ավերածությունների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվել:










