Սարանսկում տղամարդն ավելի քան 18 տոննա շոկոլադ է գողացել պարտքերը մարելու համար

13:51 • 02.11.18

Ռուսական Սարանսկ քաղաքում բեռնատարի վարորդն ավելի քան 18 տոննա շոկոլադ է գողացել, որն էլ վաճառել է պարտքերը մարելու համար:

Ինչպես նշում է ria.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել 2016թ. օգոստոսին:

Վարորդը գողացել է իրեն վստահված բեռը, որն արժե 2.5 մլն ռուբլի:

Հայտնի է, որ դեպքի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: Տղամարդուն սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: