Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան հարևանությամբ խոշոր հրդեհ է բռնկվել (լուսանկարներ, տեսանյութ)
Լոնդոնում Սաուդյան Արաբիայի դեսպանատան մոտ խոշոր հրդեհ է բռնկվել: Ականատեսներից մեկի խոսքով՝ հրդեհի բռնկվելուց առաջ պայթյունի ձայներ են լսվել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, կրակը բռնկվել է դեսպանատան հարևանությամբ գտնվող ռեստորանում: Կրակի մարման համար դեպքի վայր է ժամանել 6 հրշեջ մեքենա՝ 40 հոգանոց թիմով:
Աղբյուրը նկատում է, որ միջադեպն առավել ուշագրավ է վերջերս Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության շենքում սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության աղմկահարույց դեպքի ֆոնին:












