1.500 կմ՝ ոտքով. Մեքսիկան հրաժարվել է ներգաղթյալների «քարավանին» ավտոբուսներ տրամադրել ԱՄՆ սահման հասնելու համար (լուսանկարներ)

11:57 • 02.11.18

Մեքսիկայի իշխանությունները հրաժարվել են ավտոբուսներ տրամադրել Հարավային Ամերիկայից դեպի Միացյալ Նահանգների սահման շարժվող ներգաղթյալների «քարավանի» առաջին խմբի (4.000 մարդ) անդամներին՝ ասելով, որ նրանք ստիպված կլինեն մնացած 1.500 կմ տարածությունը ոտքով անցնել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, այժմ «քարավանը», որում կան կանայք, երեխաներ ու հղիներ, շարժվում է դեպի Մատիաս Ռոմերո մեքսիկական քաղաք, որտեղից էլ ուղևորվելու է դեպի Միացյալ Նահանգների սահման:

«Քարավանի» մյուս խումբը, որում ևս հազարավոր մարդիկ կան, գտնվում է առաջինից հետ՝ 321 կմ հեռավորության վրա: Նրանք գտնվում են Տապաչուլա քաղաքում:

 

The migrants were hoping to compel Mexican authorities to provide transportation for them to Mexico City, but it did not happen, prompting them to continue walking 

 

Ավելի վաղ «քարավանի» կազմակերպիչները հայտարարել էին, որ մեքսիկական իշխանություններն իրենց խոստացել են 14 ավտոբուս տրամադրել:

 

Migrants from a second caravan numbering 1,000 people were making their way from Tapachula to Huixtla, Mexico 

 

Դեպի ԱՄՆ սահման է շարժվում նաև մեկ այլ առանձին «քարավան», որն ավելի սակավաթիվ է՝ մոտ 500 մարդ: Այն ձևավորվել է Էլ Սալվադորում ու ներկայում գտնվում է Գվատեմալայի տարածքում:

 

This map shows the latest positions of the four Central American caravans making their way to the US border 

 

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի հետ սահման է ուղարկել 100 զինծառայողի, որոնք սպասում են Հարավային Ամերիկայից դեպի ԱՄՆ սահման շարժվող ներգաղթյալների բազմահազարանոց «քարավանին»:

Մինչև շաբաթվա վերջ սահմանին կտեղակայվի ամերիկյան 7.000 հոգանոց զորք, մինչդեռ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկանում է զինծառայողների թիվը հասցնել 15.000-ի:

 

The first 100 troops have arrived at the US-Mexico border to await the arrival of the migrant caravan slowly making its way north from Central America, according to the Department of Defense. Pictured: Members of the Air Force unload in Harlingen, Texas, on Thursday

ԱՄՆ նախագահը, որ դեմ է ներգաղթյալներին ապաստան տալուն, նրանց նախազգուշացրել է, որ ամերիկացի զինծառայողներն ի պատասխան իրենց ուղղությամբ նետված քարերի կրակ կբացեն «քարավանի» անդամների ուղղությամբ:



Soldiers are seen erecting a 'Tent City' at Fort Huachuca in Arizona where troops will be housed during Operation Faithful Patriot

 

Հայտնի է, որ այս մարդիկ փախչում են իրենց երկրներում սոցիալական ծանր վիճակից ու համատարած բռնությունից: Այնուհանդերձ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «քարավանների» շարժն «անիմաստ է», քանի որ ինքը թույլ չի տա նրանց հատել ԱՄՆ պետական սահմանը:

 

A throng of migrants walk along the road to Huixtla, near Tapachula, Mexico, October 31, 2018