ԱԺ–ում ընթանում են 2019-ի բյուջեի քննարկումները (ուղիղ)

10:34 • 02.11.18

Ազգային ժողովում ընթանում է ԱԺ տնտեսական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների hամատեղ նիստը, որի օրակարգում ներառված է երկու հարց:

Օրակարգի հարցերը հետևյալն են՝

1. «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների ձևավորում, հարկային և մաքսային քաղաքականությունը:

2. Կքննարկվի նաև «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ արդյունաբերություն, տրանսպորտ և կապ, էներգետիկա և բնական պաշարներ, սակագնային քաղաքականություն, տնտեսական մրցակցության պաշտպանություն, կադաստր, քաղաքաշինություն և ջրային տնտեսություն:

Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել այստեղ։