Հնդկաստանում մահապատժի կենթարկեն 16 ոստիկանի՝ 42 մուսուլմանի սպանության համար

11:22 • 03.11.18

Հնդկաստանում մահապատժի են դատապարտել ոստիկանության 16 աշխատակցի, որոնք մեղավոր են ճանաչվել 42 մուսուլմանի սպանության համար, գրում է korrespondent.net-ը:


Սպանությունը տեղի է ունեցել տարիներ առաջ՝ 1987 թվականին, սակայն դատական գործընթացը Հնդկաստանի գերագույն դատարանում տևել է ավելի քան 30 տարի:


Դեպքը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Մեերութ քաղաքում:  Միջադեպի ժամանակ ոստիկանները կրակ են բացել մուսուլմանների վրա: Դա տեղի է ունեցել հինդուսների ու մուսուլմանների բախման ժամանակ:


Գործով անցել է 19 կասկածյալ, սակայն դատավարության ընթացքում նրանցից երեքն արդեն մահացել են: