Անհայտ անձը կրակ է բացել Դարտմութի քոլեջում. կա 1 վիրավոր

11:01 • 03.11.18

Ամերիկյան Հանովեր քաղաքում անհայտ անձը կրակ է բացել Դարտմութի քոլեջում: Այդ մասին ասվում է ուսումնական հաստատության թվիթերյան էջում:


Առկա տվյալների համաձայն՝ կրակահերթի հետևանքով 1 մարդ է վիրավորվել: Ավելի ուշ տեղեկությունը հաստատել են Հանովերի ոստիկանությունում, գրում է gazeta.ru-ն:


«Հանովերի ոստիկանության համաձայն՝ տեղական ժամանակով ժամը 21.50-ին բացված կրակի հետևանքով մի մարդ է վիրավորվել, որը քոլեջի սան չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ կրակ բացած անձը դեռ ազատության մեջ է գտնվում:


Ականատեսները հաղորդում են կամպուսի տարբեր հատվածներում կրակոցների մասին: Ուսանողներին խորհուրդ է տրվել թաքնվել: