«Նա հիասքանչ, հիասքանչ առաջին տիկին է». Թրամփը խոստովանել է, որ առաջին տիկնոջ համար «այդքան էլ հեշտ չէ» իր հետ լինելը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կին Մելանյայի համար «այդքան էլ հեշտ չէ» իր հետ ամուսնացած լինելը, գրում է ria.ru-ն:
«Նա հիասքանչ, հիասքանչ առաջին տիկին է: Ահա թե ինչ կասեմ, եթե ձեզ թվում է, թե դա հեշտ է՝ լինել առաջին տիկին և իմ կինը, ապա դա այդան էլ հեշտ չէ»,- ասել է ԱՄՆ նախագահն Արևմտյան Վիրջինիա նահանգում իր կողմնակիցների առաջ ելույթ ունենալիս:
Նա իր ելույթի ժամանակ նաև ինքնաքննադատությամբ է զբաղվել: Օրինակ՝ նա պատմել է իր կողմնակիցներին, որ Վյետնամ այցի ժամանակ տեղի իշխանություններից լսել է, որ Արևմտյան Վիրջինիայում ամենալավ ածուխն են արդյունահանում, և խոստովանել է, որ նա այդ ժամանակ այդքան էլ չի հասկացել՝ ինչի մասին է խոսքը:
«Իմ պես մարդը՝ Նյու Յորքի 5-րդ ավենյուից մարդը, գրողը տանի, ի՞նչ կարող էր դրանում հասկանալ»,- ասել է Թրամփը: Ճիշտ է, նա ընտրողներին վստահեցրել է, որ կպաշտպանի լեռնահանքային արդյունաբերության շահերը:
Ավելի վաղ լրատվամիջոցները Թրամփին մեղադրել են դավաճանության ու կնոջ հետ բարդ հարաբերությունների համար, սակայն Սպիտակ տունը հերքել է այդ մեղադրանքները:










