ԱՄՆ նախագահն ու առաջին տիկինը ժամանակից շուտ են քվերակել Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում. լրատվամիջոցներ

04:29 • 03.11.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կնոջ՝ Մելանյա Թրամփի հետ ժամանակից շուտ է քվերակել ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում: Այս մասին գրում է The Hill թերթը՝ հղում անելով Սպիտակ տան ներկայացուցչին:

Վերջինիս խոսքով՝ նախագահն ու առաջին տիկինը մի քանի շաբաթ առաջ հեռակա կարգով քվեարկել են Նյու Յորքում, որտեղ գրանցված են որպես ընտրող: Այս կերպ նախագահն ու նրա կինը ստիպված չեն լինի ընտրությունների օրը լքել Վաշինգտոնը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները կանցկացվեն նոյեմբերի 6-ին: Դրանք միջանկյալ են կոչվում, քանի որ անցկացվում են նախագահական ժամկետի կեսերին: Կընտրվեն Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 պատգամավորները, 100 սենատորներից 35-ը, ինչպես նաև 39 նահանգի ու տարածքի նահանգապետեր: