Թրամփը դժվարացել է պատասխանել, թե ինչ թեմաներ են քննարկվելու Պուտինի հետ հանդիպման ժամանակ

06:17 • 03.11.18

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանթինգտոն մեկնելուց առաջ հանդիպում է ունեցել լրագրողների հետ, որի ժամանակ դժվարացել է նշել, թե ինչ թեմաներ են քննարկվելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Փարիզում կայանալիք հանդիպման ժամանակ:

Պատասխանելով РИА Новости-ի թղթակցի այն հարցին, թե ինչի մասին է նա զրուցելու իր ռուս պաշտոնակցի հետ, ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «գաղափար անգամ չունի՝ ինչ ասի»:

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ Փարիզում Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում: