Հունաստանում կես ժամում երեք երկրաշարժ է գրանցվել

15:18 • 04.11.18

Հունաստանի ափերի մոտ կես ժամվա ընթացքում գրանցվել է միանգամից 3 երկրաշարժ, այս մասին տեղեկացնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Նշվում է, որ ցնցումները գրանցվել են Հոնիական ծովի ջրերում՝ 3.5, 4.7 և 4.9 մագնիտուդ ուժգնությամբ:

Առաջին երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հունաստանի մայրաքաղաք Աթենքից 253 կմ հեռավորութան վրա՝ Զակինֆ կղզու մոտակայքում: Երկրաշարժի օջախը գտնվել է գետնից 10 կմ խորության վրա:

Երկրորդ երկրաշարժը ֆիքսվել է առաջինից 20 րոպե անց, դրա է էպիկենտրոնն Աթենքից փոքր ինչ ավելի հեռու էր 285 կմ: Ցնցումների օջախը նույնպես գտնվել է 10 կմ խորության վրա:

Վերջին երկրաշարժը գրանցվել է Զակինֆ կղզուց 47 կմ հեռավորության վրա, ցնցումների օջախը նույն խորության վրա է գտնվել:

Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն փոխանցվել: