Մոսկվայի բազմահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով 5 մարդ է տուժել
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայի հարավ-արևելքում 12 հարկանի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով տուժել է 5 մարդ, այս մասին գրում է РИА Новости գործակալությունը՝ վկայակոչելով մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցչին:
Հայտնի է, որ միջադեպը տեղի է ունեցել Պոդոլսկայա փողոցի վրա գտնվող շենքի 11-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկում, կրակը տարածվել է 20 ք/մ տարածքում:
Նշվում է, որ բոլոր տուժածները հոսպիտալացվել են: Նրանց առողջական վիճակի մասին տեղեկություններ չեն փոխանցվում:










