ԱՄՆ-ում 11-ամյա տղան սպանել է իր տատիկին՝ սենյակը մաքրելու խնդրանքի համար

15:02 • 05.11.18

ԱՄՆ Արիզոնա նահանգում 11-ամյա տղան սպանել է իր տատիկին, երբ 65-ամյա կինը խնդրել է իրեն մաքրել սենյակը:

Ինչպես նշում է Daily Mail-ը, տղան փամփուշտն արձակել է կնոջ՝ Իվոն Վուդարդի գլխին, իսկ հետո նույն ատրճանակով ինքնասպան եղել:

Ողբերգական դեպքի ժամանակ տանն է եղել նաև նրա պապիկը, որն իրավապահներին պատմել է, որ կինը թոռանը խնդրել է մաքրել սենյակը, սակայն վերջինս համառել է ու անտեսել կնոջ խնդրանքը:

Երբ տատն ու պապը բազմոցին նստած հեռուստացույց են դիտել, տղան վերցրել է պապի ատրճանակը, հետևից մոտեցել տատին ու կրակել կնոջ գլխին:

Ճակատագրական կրակոցից հետո պապը վազել է տղայի հետևից, սակայն կանգ է առել ու վերադարձել կնոջ մոտ: Որոշ ժամանակ անց կրակոցի ձայն է լսվել: Հետագայում պարզվել է, որ տղան ինքնասպան է եղել:

 

The grandfather told investigators that his wife asked the boy to clean up his room, but he was being stubborn about it. Officers are seen above investigating the shooting at the home on Saturday

Investigators say that so far there is no indication that the boy planned to kill himself or others