Կոտայքի մարզի 4 բնակիչ թունավորվել է աթար այրող վառարանի ծխից

14:41 • 05.11.18

Նոյեմբերի 5-ին՝ ժամը 01.10-ին, հիվանդանոցից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում ծխով CO 2» ախտորոշմամբ բուժօգնության են դիմել 1985 թ. ծնված Ռոզա Ա.-ն, 2004 թ. ծնված Ռիտա Հ.-ն, 2007 թ. ծնված Հայկ Հ.-ն և 2013 թ. ծնված Ինեսա Հ.-ն:

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են նոյեմբերի 4-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, տանը, աթար այրող վառարանի ծխից:

Նշանակվելու է ԴԲՓ: Նախապատրաստվում են նյութեր: