Օտտավայի երկնքում երկու օդանավ է բախվել. կա 1 զոհ
Կանադայի մայրաքաղաք Օտտավայի երկնքում երկու օդանավ է բախվել, ինչի հետևանքով գրանցվել է մեկ զոհ:
Ինչպես նշում է ctvnews.ca կայքը, ականատեսները պատմել են, որ փոքր ինքնաթիռը, բախվելով մեծին, ցած է ընկել:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել «Կարպ» օդանավակայանի մոտակայքում:
Աղբյուրը մանրամասնում է, որ երբ հրշեջ-փրկարարները դեպքի վայր են ժամանել, տեսել են, որ ինքնաթիռն այրվում է: Հայտնի է, որ դրանում մեկ մարդ է եղել:










