Թել Ավիվում երկու մեքենա է պայթել, տեղի ունեցածը կարող է հանցավոր խմբավորումների միջև բախման հետևանք լինել (տեսանյութ)

11:35 • 05.11.18

Թել Ավիվի հարավ-արևելքում երկու ավտոմեքենա է պայթել, պայթյունի հետևանքով մահացել է երկու տղամարդ, ևս մեկը տուժել է, այս մասին գրում է lenta.ru-ն:

Նշվում է, որ երկրորդ մեքենան սկսել է այրվել առաջինի պայթյունից հետո:

Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ մահացածներից մեկը երկրում գործող հանցավոր խմբավորումներից մեկի պարագլխի «աջ ձեռքն է»: Իրավապահները չեն բացառում, որ պայթյունը կարող է երկու տարբեր հանցախմբերի բախման հետևանք լինել:

Ոստիկանությունը մահացածների ինքնությունը չի բացահայտել:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: