Բողոքի ակցիա՝ ընդդեմ ԼԳԲՏ ֆորումի. պահանջում են միասեռականության քարոզն արգելելու մասին օրենք ընդունել
Երևանի Ազատության հրապարակում տեղի է ունենում «Հանուն ազգային արժեքների» նախաձեռնության բողոքի ակցիան՝ ընդդեմ ԼԳԲՏ ֆորումի:
Նրանք պահանջում են Հայաստանում ընդունել միասեռականության քարոզն արգելելու մասին օրենք:
«Թույլ չենք տալու Հայաստան ներմուծել Արևմտյան այլասերված բարքերը: Այս գործընթացը մենք պետք է կանխենք»,- նշեց ակցիայի մասնակիցներից Հայկ Այվազյանը:
Հանրահավաքից հետո նաև նախատեսված է խաղաղ երթ իրականացնել Երևանի փողոցներով: Ակցիայի մասնակիցները վանկարկում են. «Մենք չենք հանդուրժելու»:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել էր Երևանում ԼԳԲՏ ֆորում անցկացնելու մասին տեղեկություններին. «ՀՀ-ում այդ ֆորումը չի անցկացվի։
Ինքս նաև նպատակահարմար չեմ գտնում, որպեսզի անցկացվի՝ անվտանգությունից ելնելով՝ հաշվի առնելով ռիսկերը։ Մենք ինքներս էլ բացատրական աշխատանքներ տարանք, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ հավաքը։ Օրեր առաջ տեսանք, թե հարևան Վրաստանում ինչ տեղի ունեցավ, թեպետ ոստիկանությունը պատրաստ էր անվտանգության ապահովման համար ցանկացած միջոցառման»,- նշեց նա։










