Արցախում զինծառայողը մահացել է ծնոտի շրջանում ինքն իրեն պատճառած հրազենային վիրավորումից, հարուցվել է քրգործ. ՔԿ

14:17 • 06.11.18

Այսօր ժամը 08:20-ից 8:30-ի սահմաններում N զորամասի  ժամկետային զինծառայող, շարքային Արիստակես Էդուարդի Ազատյանը զորամասի հսկիչ անցագրային կետից շուրջ 70 մ հեռավորությամբ գտնվող երկաթյա կամրջի մոտ, իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով, ծնոտի ստորին շրջանում ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից:

Դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ զինծառայողի մահվան մասին տեղեկացրել էին Արցախի պաշտպանության նախարարությունից: