Քաղաքագետ Արկադի Վարդանյանը համաներմամբ ազատ է արձակվել
Ընկերոջ հոր սպանությանն օժանդակելու համար 2014 թվականին տասը տարվա ազատազրկման դատապարտված քաղաքագետ Արկադի Վարդանյանը համաներմամբ ազատ է արձակվել: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ ՔԿԾ հանրային կապերի բաժնից:
Հիշեցնենք, որ 2014 թվականին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ քաղաքագիտության դոկտոր, ՌԴ քաղաքացի Արկադի Վարդանյանը՝ 10 տարվա ազատազրկման: Արկադի Վարդանյանը մեղավոր էր ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, որում և ճանաչվել է մեղավոր:










