Երևանի Նորագավիթ թաղամասում մեքենան բախվել է ՃՈ անցակետի շենքի պատին. կա 4 զոհ (լուսանկարներ)

09:13 • 06.11.18

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 01:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան բախվել է Ճանապարհային ոստիկանության անցակետի շենքի պատին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես տեղեկացնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, տուժածը (տղամարդ, ինքնությունը չի հաջողվել պարզել) «Էրեբունի» ԲԿ հոսպիտալացման ճանապարհին մահացել է: Ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերվել է ևս 3 տղամարդու դի (ինքնությունը չպարզված):

Փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: